Ադրբեջանի Խորհրդարանը կքննարկի հայ - թուրքական արձանագրությունները19 հոկտեմբերի 2009 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլլի Մեջլիսը քննարկման կդնի հայ - թուրքական արձանագրությունները: «Ես եւ իմ պատգամավոր գործընկերները վերադառնալով Թուրքիայից կներկայացնենք առաջարկություն այն հարցի շուրջ, որն այժմ անհրաժեշտ է ձեռնարկել, որպեսզի տվյալ արձանագրությունները չդրվեն քննարկման Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի կողմից», - ասաց պատգամավոր, անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը:Օրուջի խոսքերով, կլինի Թուրքիայի խորհրդարանին ուղերց, թե ոչ, կախված է քննարկումներից: «Ադրբեջանական կողմը կձեռնարկի որոշակի դիվանագիտական քայլեր: Ես գտնում եմ, որ կարելի է օգտվել ճնշման տարբեր լծակներից», - ասել է Օրուջը: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է,որ ոչ միայն հայ - թուրքական հարաբերությունները վերականգնող քաղաքականությունն է պետք քննարկել, այլեւ դրա հետ կապված գործընթացները: «Մենք պետք է կողմնորոշվենք, թե Ադրբեջանը ինչ ձեռք կբերի եւ ինչ կկորցնի այդ գործընթացների արդյունքում, քանի որ ուժերի հարաբերակցության փոփոխությունը տարածաշրջանում մեծ նշանակություն ունի ապագա Ադրբեջանի հարցում: Խորհրդարանը, որը հանդիսանում է Բաքվի օրենսդիր մարմինը, պետք է այս հարցերի շուրջ կարծիքների փոխանակում անցկացնի», - ասել է կոմիտեի անդամը: Այս մասին հաղորդում է Trend News գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |