ԱՄՆ Կոնգրեսի թուրքական լոբբին զրկվում է Ռոբերտ Վեքսլերից19 հոկտեմբերի 2009 - 21:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Թուրքիայի հետ բարեկամության խմբի համանախագահ դեմոկրատ Ռոբերտ Վեքսլերը հայտարարել է, որ շուտով կհրաժարվի իր մանդատից: Ինչպես գրում է «Հյուրիեթը», Վեքսլերը Կոնգրեսում գործունեության տարիներին նպաստել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամրապնդմանն ու արտաքին քաղաքականության մեջ միշտ սատարել է Թուրքիային: Ռ.Վեքսլերի հեռանալով ԱՄՆ թուրքական լոբբին զգալիորեն կթուլանա: Կոնգրեսականը հայտնել է, որ ընդունել է 2010թ. հունվարից Մերձավոր Արեւելքի խաղաղության կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Ռ.Վեքսլերը այն օրենսդիրներից մեկն է, որոնք մշտապես դեմ են եղել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |