Թուրքիայի էներգետիկայի նախարարը կոչ է արել Բաքվին չկապել էներգետիկ նախագծերը քաղաքականության հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը կոչ է արել Բաքվին չկապել էներգետիկ նախագծերը քաղաքականության հետ: Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր, որ ադրբեջնական կողմը կբարձրացնի Թուրքիա առաքվող գազի գինը:



«Մենք երբեք չենք ցանկանա, որ Ադրբեջանը գումարներ կորցնի: Սակագների վերանայման շուրջ բանակցությունները արգելափակվեցին կարճ ժամանակով: Մենք ներկայացրեցինք մեր առաջարկները, եւ բանակցությունները շարունակվում են»,-ասել է Յիլդիզը: Էներգետիկայի նախարարը, մեկնաբանելով Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, որ Թուրքիան ստիպված է կրճատել տարանցման վճարումները ադրբեջանական գազի համար, նշել է, որ Ադրբեջանի նախագահը սխալ է տեղեկացվել այդ հարցի շուրջ: «Բոլորին է հայտնի, որ Թուրքիան ցածր սակագնով էր գնում ադրբեջանական գազը, այլ երկրների համեմատ»,-ասել է էներգետիկայի նախարարը` հավելելով, որ Թուրքիան երբեք այնպիսի համաձայնգիր չի կնքի Հայաստանի հետ, որը կարող է վնասել Ադրբեջանին, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---