«ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները կպարտադրեն ուղարկել զեկույցները ՀՀ գլխավոր դատախազություն19 հոկտեմբերի 2009 - 22:35 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանի եւ Արտյուշ Շահբազյանի հեղինակած «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Պարոն Շահբազյանը նշեց, որ օրինագծի նպատակն է պարտավորեցնել վերահսկիչ պալատին վերահսկողության ընթացքում քրեաիրավական բնույթի կասկածներ լինելու դեպքում կազմած արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ պարտադիր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:Քննարկված օրինագծերի վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց` աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |