ԱՄՆ-ն պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ ոչ թե օժանդակի պատմության վերաշարադրումը20 հոկտեմբերի 2009 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի Օժանդակության խմբի համանախագահ Մարկ Կիրկը քննադատել է Օբամայի վարչակազմի դիրքորոշումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «միջկառավարական պատմական հանձնաժողովի» ստեղծման հարցի վերաբերյալ: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ)` PanARMENIAN.Net ի ստացած հայտարարության մեջ:Հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Բարակ Օբամայի բազմաթիվ հայտարարությունների խոստումների մասին` Մարկ Կիրկը հայտարարել է. «Չնայած Հայոց ցեղասպանությունը չանաչելու պատրաստակամության մասին ԱՄՆ Պետական դեպարտամենտի կրկնվող հայտարարություններին, նա շարունակում է օժանդակել այն հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է ուսումնասիրի` արդյոք իրականում եղել է Ցեղասպանություն, թե ոչ: ԱՄՆ-ն պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ ոչ թե օժանդակի պատմության վերաշարադրումը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |