Թուրքիան, Ռուսաստանը եւ Իտալիան սատարում են Սամսուն-Ջեյհան նավթամուղի նախագծի իրականացմանը20 հոկտեմբերի 2009 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան, Ռուսաստանը եւ Իտալիան Միլանում համաձայնագիր են կնքել Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցման վերաբերյալ: Այս նախագծի իրագործումը թույլ կտա զգալիորեն կրճատել թուրքական նեղուցների ծանրաբեռնվածությունը եւ ապահովել այլընտրանքային ուղիներ Ռուսաստանի ու Ղազախստանի նավթի համար: Արարողության ժամանակ իտալական ENI եւ թուրքական Calik Holding եւ ռուսական «Տրանսնավթ» եւ «Ռոսնավթ» ընկերությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որտեղ նշված են ռուսական ընկերությունների մասնակցության պայմանները: Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ ամեն տարի թուրքական նեղուցներով տեղափոխվում է շուրջ 160 մլն տոննա նավթ` ընդգծելով, որ Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցումը թույլ կտա կրճատել այդ ծավալները 50 մլն տոննայով: Սամսուն-Ջեյհան նավթամուղի իրագործումը, որի երկարությունը 500 կմ է, կողմերից շուրջ 1,5 մլրդ դոլար է պահանջում: Սկզբնական փուլում նախագիծը կապահովի օրեկան միլիոն բարել նավթի առաքում Սամսունից մինչեւ Ջեյհան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |