«Հրազդան-5» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2010թ. հուլիսին20 հոկտեմբերի 2009 - 14:52 AMT PanARMENIAN.Net - «Հրազդան-5» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2010թ. հուլիսին, լրագրողներին է ասել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Կարեն Կարապետյանը: «Սա եզակի կառույց է, որի շուրջ խորհրդային տարիներից մնացած 300 ՄգՎտ հզորությամբ կիսակառույց բլոկի հարեւանությամբ, կառուցվոմ է 480 ՄգՎտ հզորությամբ նոր ժամանակակից բլոկը»,-ասել է նա: Այս առնչությամբ Կարապետյանը հավելել է, որ կապահովվի այդ երկու բլոկերի համատեղ աշխատանքը, իրականում սա նորամուծություն է, քանի որ նման նախագիծ դեռ ոչ ոք չի իրականացրել: Ըստ Կարապետյանի, աշխարհում գոյություն ունեն 300-մեգավատանոց նման բլոկեր, հավանաբար այդ երկրները եւս կցանկանան կիրառել այդ նվաճումը: «Այստեղ մենք որոշակի փորձ ունենք, որը կարող ենք փոխանցել շահավետությամբ ու արժանապատվությամբ»,-ասել է Կարապետյանը: «Հրազդան-5» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2010թ. Ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Ծրագրի շրջանակում «Հրազդան-5»-ի տնօրինությունը շուրջ 109 պայմանագրեր ունի կնքած տեղական /49/ եւ արտասահմանյան /60/ կազմակերպությունների հետ` նախագծային, մատակարարման, շինմոնտաժային, կարգաբերման-թողարկման եւ այլ աշխատանքներ կատարելու համար: Կատարվում են շինմոնտաժային աշխատանքները բոլոր 37 օբյեկտներում, ուր ներգրավված են 800 մասնագետ: Սակայն աշխատանքների ծավալի կտրուկ աճի պայմաններում այդ քանակը բավարար չէ, եւ մեկ ամսվա ընթացքում կազմը կհամալրվի եւս 70 հոգով: Արդեն ավարտվել է կայանի կաթսաագրեգատի վերակառուցման համար անհրաժեշտ նախագծային-կոնսրուկտորական փաստաթղթերի ձեւակերպումը եւ համաձայնեցրել է դրա առաքման տեխնիկական պայմանները: Ներկայումս կատարվել են բոլոր պայմանագրային պարտավորությունները եւ «Հրազդան-5»-ի շինհրապարակ է առաքվել կաթսային սարքավորումներով բեռնված 96 վագոն եւ կատարվում են կաթսայի մոնտաժման աշխատանքները: Պայմանագրերի համաձայն, աշխատանքներ են տարվում մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ բլոկի նախագծման եւ սարքավորումների առաքման ուղղությամբ, այդ թվում Ռուսաստանից, Ուկրաինայից, Անգլիայից, Ֆինլյանդիայից եւ ալն: Սարքավորումների մի մասն արդեն առաքվել է «Հրազդան-5» շինհրապարակ: Մրցութային հիմունքներով ընտրված ֆրանսիական «Schneider Electric» ընկերության կողմից ավարտվել է էլեկտրատեխնիկական սարքավորումների առաքումը ամբողջ ծավալով: Նախագծի ավարտին ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը 2006-2009թթ. կկազմի 376 դոլար, որից 248, 8 մլն դոլարը կհատկացվի գույքային համալիրի ձեռքբերմանը: 2009թ. հունվար-սեպտեմբերին, այդ ծրագրում ներդրվել է 24 մլրդ դրամ: Ներդրումային նախագիծն իրականացվում է ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Այդ առումով «ՀայՌուսգազարդը» համագործակցում է մի շարք տեղական եւ արտերկրի ֆինանսական կազմակերպությունների հետ եւ բանակցում է երկարաժամկետ վարկի շուրջ: «Հրազդան-5» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2010թ. , որից հետո նախատեսվում է էլեկտրաէներգիա արտահանել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |