ԵՄ-ն կնպաստի Հայաստանի ենթակառուցվածքների ստեղծմանն ու կատարելագործմանը20 հոկտեմբերի 2009 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի պարզեցմանն ուղղված գործընթացը պետք է շարունակել: Այդ մասին Երեւանում ԵՄ Խորհրդատվական խմբի նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Այսօր Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ԵՄ 9 երկրներ դիվանագիտական անձնագրերով: Մենք ակնկալում ենք, որ գործընթացն այդ ուղղությամբ կշարունակվի` հաշվի առնելով ԵՄ-ից եկող դրական ազդանշանները»,-ասել է Արթուր Բաղդասարյանը: Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը գոհունակությամբ նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի սահմանամերձ ենթակառուցվածքների ստեղծմանն ու կատարելագործմանը, ինչը թույլ կտա ամրապնդել երկրի սահմանների անվատնգությունը: «Շուտով հայկական կողմը առաջարկություններով հանդես կգա այդ հարցի վերաբերյալ»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |