ԵՄ-ի Խորհրդատվական խումբը կարող է ձեւաչափ հանդիսանալ «Արեւելյան գործընկերության» իրականացման համար20 հոկտեմբերի 2009 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ԵՄ Խորհրդատվական խմբի գործունեությունը Հայաստանում լավ փորձ էր, եւ Եվրամիությունը մտադիր է կիրառել այդ փորձը եւ այլ գործընկեր երկրներում: Այդ մասին Երեւանում ԵՄ Խորհրդատվական խմբի նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ-ում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: «Խորհրդատվական խումբը կարող է ձեւաչափ հանդիսանալ «Արեւելյան գործընկերության» իրականացման համար այս նախագծի մասնակից երկրների հետ»,-ասել է դեսպանը` հավելելով, որ ԵՄ-ն մտադիր է հետագայում եւս շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Ըստ Ռաուլ դը Լուցենբերգերի անհրաժեշտ է նաեւ «ճանապարհային քարտեզ» մշակել, որով կոնկրետ քայլեր են նախատեսվում, որ պետք է Հայաստանն իրականացնի որպես ԵՄ-ի հետ համագործակցության փաթեթի բաղադրիչ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |