Միխայիլ Ալեքսանդրով. Թուրքիան չպետք է կախում ունենա Ադրբեջանից

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է իր քարոզարշավը` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանի խորհրդարանը մտադիր է քննարկել հայ-թուրքական Արձանագրությունները: Նրա խոսքով, Ադրբեջանի քաղաքականությունը կայանում էր հետեւյալում` շրջափակման ճանապարհով Հայաստանին ստիպել կկապիտուլյացիայի դիմել եւ հանձնել Ղարաբաղը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Բաքուն ստիպված կլինի փոխզիջման գնալ այդ հարցում: «Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու համար չի բացառվում, որ Ադրբեջանն անգամ թուրքական խորհրդարան դիմի»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը: Ընդ որում, Ալեքսանդրովը նշել է, որ օժանդակելով Բաքվին` Անկարան ոչինչ չի ստանում:



Նա մեկնաբանել է նաեւ տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական եւ թուրքական Սփյուռքը որոշել են միավորվել եւ խոչընդոտել Արձանագրությունների վավերացմանը, քանի որ դա չի արձագանքում Բաքվի շահերին` հայտնելով, որ ադրբեջանցիները, երեւում է, իրենք էլ չգիտեն, թե ովքեր են իրենք, «մեկ կովկասյան ալբանացիների հետնորդներ են, մեկ թուրքերի»:



Ալեքսանդրովը նաեւ նկատել է, որ Թուրքիան չպետք է կախում ունենա Ադրբեջանից: «Ժամանակն է, որպեսզի Անկարան գործի համաձայն իր շահերի, այլ ոչ թե ադրբեջանցիների»,- ասել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---