Լարիսա Ալավերդյան. Իշխանափոխության օրինական միջոցներից մեկը հեղափոխությունն է

PanARMENIAN.Net - «Նույնիսկ ապստամբությունն ու հեղափոխական մեթոդները չեն հակասում մարդու իրավունքների սկզբունքին»,-Երեւանում կայացած մամլո ասուլսիում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:



Նրա խոսքերով, պետք չէ մտածել, թե ապստամբությունները կազմակերպում են «փողոցային, անկազմակերպ խմբերը»: «Երբ հասարակությունը հասկանում է, որ իշխանափոխությունը կամ հասարակական կարգի փոփոխությունը բնական ճանապարհով անհնար է, նա կոշտ միջոցների է դիմում»,-նշել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը:



Նա նաեւ ընդգծել է, որ գոյություն ունի իշխանափոխության 160 խաղաղ միջոց, սակայն քաղաքացիական հանրությունը չօգտագործեց նույնիսկ դրանց տասներորդ մասը:
 Ուշագրավ
---