Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այժմյան իշխանությունների քաղաքականությունը Թուրքիայի հարցում նույնն է20 հոկտեմբերի 2009 - 18:46 AMT PanARMENIAN.Net - «ՀԱԿ-ի լռությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կապակցությամբ բացատրվում է նրանով, որ այն համընկնում է ՀՀՇ-ի Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակին վարած քաղաքականության հետ»,-ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ըստ Ալավերդյանի, ՀՀՇ-ի ժամանակ շրջանառվում էր այն թեզը, որ Հայաստանը պետք է բարեկամական հարաբերություններ ունենա բոլոր հարեւանների հետ, «սակայն այդ թեզում չէր քննարկվում այն հարցը, թե ի՞նչ գնով»: Լ.Ալավերդյանը համաձայն չէ ՀՀՇ-ի այն տեսակետի հետ, թե Հայաստանը ծանր կացության մեջ է հայտնվել Լեռնային Ղարաբաղի պատճառով եւ հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության շնորհիվ Հայաստանը շուրջ 20 տարի է գործոն է միջազգային քաղաքական ասպարեզում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |