Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցավ Հայկական մշակույթի օր20 հոկտեմբերի 2009 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին, Պոդոլսկ քաղաքի «Հոկտեմբեր» մշակույթի պալատում տեղի ունեցավ Հայկական մշակույթի օր: Միջոցառումը կազմակերպել էր «Նաիրի» տեղի Հայկական մշակութալուսավորչական ընկերությունը քաղաքի վարչակազմի հետ համատեղ` «Ռուս-Հայկական Համագործակցություն» մոսկովյան կազմակերպության աջակցությամբ:Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, միջոցառման պաշտոնական մասում ելույթ ունեցան Մոսկվայի նահանգապետի խորհրդականը, Պոդոլսկի վարչակազմի ղեկավարի տեղակալը, արտակարգ դեսպանորդ եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան լիազոր նախարարը եւ այլոք: Միջոցառման շրջանակներում տեղի կունենա հայ մատենագրությանը նվիրված ցուցահանդես: Պոդոլսկ քաղաքի գրադարանում կբացվի նաեւ հայ գրականության բաժնի բացումը: Պոդոլսկը խոշոր քաղաք է: Բնակչությունը 200 հազար, այդ թվում մոտ 5 հազար հայ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |