Ղարաբաղը հանգիստ է վերաբերվում Ադրբեջանի գործողություններին20 հոկտեմբերի 2009 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Այն, որ ադրբեջանական խորհրդարանը մտադիր է քննարկել հայ-թուրքական Արձանագրությունները, բավական սպասելի իրադարձություն է, քանի որ Բաքուն ղարաբաղյան հակամարտությունը կապել է հայ-թուրքական հարաբերությունների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, Ղարաբաղը հանգիստ է վերաբերվում այդ հարցին: Բաբայանը նաեւ նկատել է, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Արձանագրությունների վավերացման գործընթացին, եւ արդեն իր դժգոհությունն է հայտնում այդ հարցի վերաբերյալ` որոշակի քայլեր ձեռնարկելով Թուրքիայի դեմ. թուրքական դրոշներն է հանում, բարձրացնում գազի մաքսը: Ընդ որում քաղաքագետը նշել է, որ Հայաստանը խելացի քաղաքականություն է վարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:Բաբայանը նաեւ նշել է, որ Հայաստանում պետականության մասին պատկերացումը բաժանվում է երկու մասի` քաղաքական եւ պատմա-հոգեբանական: «Առաջին անգամ այս երկու վեկտորները բախվել են, եւ մենք պետք է ընտրենք այն մեկը, որը կարձագանքի մեր շահերին»,- ընդգծել է քաղաքագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |