ԳեոՊրոՄայինգը «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի համար ձեռք է բերում նոր հանքարդյունաբերական տեխնիկա20 հոկտեմբերի 2009 - 19:42 AMT PanARMENIAN.Net - ԳՊՄ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ ԳոեՊրոՄայնինգ ընկերությունների խումբը, ՀՀ կառավարության հետ պայմանավորվածության շրջանակներում նախաձեռնել է հակաճգնաժամային ծրագրի իրականացման հերթական փուլի իրականացումը:Այսպիսով, օրերս հանրապետություն են բերվել հինգ Բելազ մակնիշի հանքարդյունաբերական ինքնաթափեր` 55 տոննա բեռնատարողությամբ, որոնք պետք է շահագործվեն խմբի դուստ ձեռնարկությունում` «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում: Մոտակա ամիսներին սպասվում են Բելազ մակնիշի բեռնիչներ , երկու անվավոր տրակտորներ եւ մեկ տրակտոր` բուլդոզերային եւ փխրեցնող սարքավորումներով: Հանքարդյունաբերական տեխնիկայի ձեռքբերումը հանդիսանում է կոմբինատի հակաճգնաժամային ծրագրի բաղկացուցիչ մասը, որն ուղղված է հանքարդյունահանման ծավալների մեծացմանը եւ ձեռնարկության արտադրանքի մրցունակության բարձրացմանը: Հիշեցնենք, որ հունիսի 26-ի ՀՀ կառավարության արտագնա նիստում, Սյունիքի մարզում որոշում ընդունվեց «ԱՊՄԿ» ՓԲԸ-ին չորս տարի ժամկետով 14 միլիոն ԱՄՆ դոլար բյուջետային վարկ տրամադրելու մասին: Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը ամսական արտադրում է 2,5000 պղնձի խտանյութ, որում պղնձի պարունակությունը կազմում է 26% եւ 40 տոննա մոլիբդեն, 51% մոլիբդենի պարունակությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |