Հայկական պատվիրակությունը կմասնակցի Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին21 հոկտեմբերի 2009 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-24-ը ՆԱՏՕ-ի «Գիտությունը հանուն խաղաղության ու անվտանգության» ծրագրի աջակցությամբ Ստամբուլում տեղի կունենա ՆԱՏՕ-ի «Անվտանգության ոչ ավանդական սպառնալիքները եւ տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասում»: Խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն փորձագետներ Հայաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից ու Վրաստանից: Հոկտեմբերի 23-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հանդես կգա «Տրանսազգային հանցավորության խնդիրներն ու տարածաշրջանային անվտանգությունը Հարավային Կովկասում» զեկույցով: Խորհրդաժողովում նախատեսվում է նաեւ Եվրոպական կայունության նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանի ելույթը, որը կպատմի ՈԿԿ-ների դերի մասին հակամարտությունների կարգավորման եւ Կովկասի երկրների մերձեցման գործում հայ-թուրքական հարաբերությունների օրինակով:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |