Թուրքիայի ԱԱԽ-ն քննարկել է Հայաստանի հետ հարաբերություններն ու քրդական խնդիրը21 հոկտեմբերի 2009 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հոկտենմբերի 20-ին տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել են քրդական խնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները: Նիստն անցել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ: Ինչպես գրում է Today's Zaman-ը, նիստում հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն, որն իրազեկել է Խորհրդի անդամներին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները, ըստ պայմանավորվածության, պետք է վավերացվեն վեց շաբաթվա ընթացքում, եւ Թուրքիայի կառավարությունը կողմ է վավերացմանը: Հոկտեմբերի 21-ին Արձանագրությունները նախատեսվում է ներկայացնել երկրի խորհրդարան: Նիստի մանրամասները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ դրանից հետո Խորհրդի անդամները հանդիպել են վարչապետ, իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |