ՀՀ Սյունիքի մարզի զորամասերում կազմակերպվել է նոր հայկական ֆիլմերի ցուցադրություն21 հոկտեմբերի 2009 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ՀՀ պաշտպանության նախարարությանհամատեղ նախաձեռնության` հայկական ֆիլմերի ցուցադրությունների հաջորդ միջոցառումը կայացավ հոկտեմբերի 16-18-ը Սյունիքի տարծքում տեղակայված զորամասերում: Այս անգամ, ցուցադրության համար ընտրվելէինԱլբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Թորգոմ Նալբանդյանի «Հասամերոնք են«, Խաչատուր Մարգարյանի «Սրնգափողի մենանվագ», ռեժիսորԳագիկ Հարությունյանի` Վազգեն Սարգսյանի«Ամենաթանկ պարգեւը» պատմվածքի հիման վրա նկարահանված «Խնկարկում» ֆիլմերը: Ինչպեսնշեց Հայաստանի ազգայինկինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, հայկական ֆիլմերիցուցադրությունը զորամասերում մեծաշխուժություն էառաջացրել թե սպայակազմի, եւ թե զինվորների շրջանում: Կինոդիտումներերից հետո տեղի են ունեցել քննարկումներ ռազմահայրենասիրական թեմայով, ինչպես նաեւ միջոցառմանը մասնակից արվեստագետները պատմել են ֆիլմերի ստեղծման եւ նկարահանման աշխատնքների մասին մանրամասներ: Ֆիլմերը ցուցադրվել են նաեւ զորամասերինկիցբնակավայրերում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |