ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄՆ ԾՐԱԳԻՐԸ ՄՏԱԴԻՐ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Մարկ Բրաունը ողջունել է, Հայաստանի կառավարության կողմից անցկացվող, քաղաքականությունը աղքատության նվազեցման, ինչպես նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների գործունեության կոորդինացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Մոնթերեյում ընթացող ՄԱԿ-ի «Ֆինանսավորում եւ զարգացում» կոնֆերանսի շրջանակներում, Մարկ Բրաունը նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մոտ ժամանակներս կարող է ակտիվացնել իր աջակցությունը տարածաշրջանային համագործակցությանը, արտահանման խթանմանը, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---