Հայաստանի եւ ԱՄՆ համագործակցությունը ամրապնդվելու եւ զարգանալու է21 հոկտեմբերի 2009 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Թինա Քայդենաուին: Ողջունելով Քայդենաուին` Աբրահամյանը կարեւորեց ՀՀ եւ ԱՄՆ միջեւ բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, ռազմական, մշակութային, կրթական եւ այլ բնագավառներում: Հայաստանի խորհրդարանի նախագահը, գնահատելով ԱՄՆ դրական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, հույս հայտնեց, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել եւ զարգանալ:Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը, ինչպես նաեւ անդրադարձան Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու գործընթացին: Հանդիպմանը նաեւ մասնակցեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |