Ավելացել է հանցագործությունների բացահայտումների քանակը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում21 հոկտեմբերի 2009 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` քրեակատարողական հիմնարկների պետերի եւ վարչության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին նախորդ ինն ամիսներին ծառայությունում կատարված աշխատանքները, համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները: Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքներից կարեւորվեց օպերատիվ ծառայության դերը, որի շնորհիվ հայտնաբերվում եւ կանխվում են կալանավորված եւ դատապարտված անձանց կողմից կատարված հանցագործությունները ինչպես քրեակատարողական հիմնարկներում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներից դուրս: Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է նման ապօրինի արարքների, այդ թվում արգելված առարկաներ եւ թմրամիջոցներ փոխանցելու փորձերի հայտնաբերման, կանխման եւ բացահայտման նշանակալի աճ, ինչը վկայում է ծառայության պրոֆեսիոնալ աշխատանքի մասին: Այսպես, 2009թ. ինն ամիսների ընթացքում Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ քրեակատարողական հիմնարկներում բացահայտվել է թվով 57 հանցագործություն` նախորդ տարվա 31-ի փոխարեն: Հաշվետու ժամանակահատվածում Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ քրեակատարողական հիմնարկներից դուրս բացահայտված հանցագործությունները կազմում են 33, նախորդ տարվա 11-ի փոխարեն: Խուզարկությունների եւ օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների արդյունքում ծառայությունը հայտնաբերել եւ առգրավվել է թվով 4528 արգելված իր, որը նախորդ տարում եղել է 3035: Կրկնակի ավելացել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման դեպքերը: Ավելացել է նաեւ ծառայողների կողմից թույլ տրված հանցավոր արարքների բացահայտումների քանակը, որը հաշվետու ժամանակահատվածում հասել է 7-ի, նախորդ տարվա 4-ի փոխարեն, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |