Հայաստանի դատական համակարգը դառնում է առավել թափանցիկ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.00 «Մարիոթ Արմենիա» հյուրանոցային համալիրի «Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա «Դատալեքս» Հանրային տեղեկատվական կրպակի շնորհանդեսը



Միջոցառման հրավիրվածների կազմում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանը, նախարարներ, Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը, իրավապահ համակարգի աշխատակիցներ, լրագրողներ:Ծրագիրն իրականացվում է ՀՀ Արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից:



Նշված համակարգերի ներդրումը նպատակ ունի հանրությանը մատուցել իրական գործիք դատական համակարգի նկատմամբ հանրային վերահսկություն իրականացնելու համար, քանզի այժմ այն ապահովում է դատական համակարգում ընթացող ցանկացած դատավարության վերաբերյալ ընթացակարգային եւ բովանդակային թափանցիկություն: Մասնավորապես, համակարգի միջոցով հնարավորություն կընձեռվի հետ-ել ցանկացած դատական գործով իրականացվող ընթացակարգերին` տեղեկանալ գործի կարգավիճակին - պատմությանը, ուսումնասիրել ժամկետները, որոշումները, ինչպես նա- վերջնական դատական ակտերի ամբողջական տեքստերը: Տվյալ պարագայում բացառություն են կազմելու միայն դռնփակ ռեժիմով ընթացող դատական գործերի վերաբերյալ տեղեկությունները, հաղորդում է ՀՀ Արդարության նախարարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---