«ՎՏԲ-Հայաստան Բանկը» եւ Ամերիաբանկի հետ համատեղ զարգացնում են քարտային բիզնեսը երկրում

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ շարունակում են ընդլայնել առեւտրի եւ սպասարկման կետերում POS-տերմինալների շահագործման բնագավառում համագործակցությունը, ասվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» մամլո ծառայության հաղորդագրության մեջ:



2009թ. սեպտեմբերի վերջին ուժի մեջ մտավ վճարային քարտերի սպասարկման բնագաառում երկու բանկերի համագործակցության նոր համաձայնագիր, ի շնորհիվ որի ստեղծված են իրական միտումներ Հայաստանի տարածքում ավելացնել նորագույն տեխնիկական միջոցներով հագեցած առեւտրի եւ սպասարկման կետերի քանակը, որոնք երկրի հանրության լայն խավին տրամադրում են լրացուցիչ հարմարություններ եւ հնարավորություններ:



Տվյալ համաձայնագրի շրջանակներում Ամերիաբանկը կօգտվի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնի ծառայությունից, մասնավորապես վճարային քարտերի էքվայերինգի մասով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---