ՎՏԲ-Հայաստան Բանկը իջեցրել է հիփոթեքի - ավտովարկավորման տոկոսադրույքները22 հոկտեմբերի 2009 - 12:24 AMT PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան Բանկը (Հայաստան) հայտարարել է հիփոթեքային եւ ավտովարկավորման տոկոսադրույքների էական իջեցման մասին, ինչպես նաեւ նշանակալիորեն արագացրել է վարկառուներին վարկի տրամադրման գործընթացը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:Հիփոթեքային վարկով անշարժ գույքի ձեռք բերման համար ՎՏԲ- Բանկը տարեկան տոկոսադրույքը 19,5%-ից իջեցրել է մինչեւ 14%, իսկ ավտովարկավորման տոկոսադրույքը` 18%-ից մինչեւ 12%: Ի շնորհիվ մանրածախ ռիսկ-մենեջմենթի նոր համակարգի ներդրման ավտովարկավորման դիմումների քննարկումն այժմ տեւում է ոչ ավել, քան փաստաթղթերի ամբողջ փաթեթը բանկ ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օր, իսկ հիփոթեքային վարկի դիմումները` ոչ ավել քան 5 աշխատանքային օր: ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ ձգտում է իր հաճախորդներին տրամադրել լավագույն պայմաններ - առավել շահավետ որոշումներ: Տվյալ պարագայում դա ամբողջ երկրով մեր բոլոր մասնաճյուղերում հիփոթեքային - ավտովարկավորման գրավիչ պայմաններն ու տոկոսադրույքներն են: Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am կայքից կամ զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |