Հայաստանի իշխանությունները փորձում են Արձանագրությունների միջոցով շեղել հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից22 հոկտեմբերի 2009 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հետընտրական ճգնաժամը դեռեւս չի հաղթահարվել,-գտնում է Հայ ազգային կոնգրեսի արտաքին քաղաքականության գծով պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: Այդ մասին նա հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում` նշելով, որ դրա մասին է վկայում տնտեսական անկումը Հայաստանում, որն աննախադեպ է ողջ եվրասիական մայրցամաքի համար: «Ոչ մի ոլորտում բարեփոխումներ չեն անցկացվում: Այս տարի մեր իշխանություններն այնքան վարկ են վերցրել, որքան չէին վերցրել վերջին 17 տարում»,-ասել է Վլադիմիր Կարապետյանը` հավելելով, որ վարկի մարումը ծանր բեռ կդառնա հայ ժողովրդի համար: «Իշխանությունները շարունակում են 17 քաղբանտարկյալի պահել կալանքի տակ եւ այդպիսով, անտեսում են ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ` միջազգային հանրության պահանջները»,-հիշեցրել է Կարապետյանը` ընդգծելով, որ հենց այդի ֆոնի վրա են իշխանությունները որոշել հանդես գալ Հայ-թուրքական արձանագրությունների նախաձեռնությամբ, որոնք լի են մարտրահրավերներով: «Մարտահրավերներն ենթադրում են նաեւ հնարավորությունների առկայություն: Հայաստանը կարող էր օգուտ քաղել այդ գործընթացից, սակայն մենք կարծում ենք, որ այն լի է վտանգներով, որի արդյունքում հայ-թուրքական հարաբերությունները կարող են վատանալ»,-ասել է Վլադիմիր Կարապետյանը: Վերլուծելով իրավիճակը` Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սկսել է այդ վտանգավոր խաղը միայն մեկ նպատակով` շեղել հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից: Կարապետյանը առանձնացրել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործը: Նա նաեւ քննադատել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը` հայտարարելով, որ նա արդեն 2-3 ամիս է, ինչ խոստացել է հրապարակել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների մասին զեկույցը, սակայն մինչ օրս ոչինչ չի արել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |