Երեւանը պետք է դադարեցնի բանակցություններն Անկարայի հետ, եթե նա Արձանագրությունների վերաբերյալ վերապահումներ առաջադրի22 հոկտեմբերի 2009 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան Երեւանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացման գործընթացում վերապահումներ առաջադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցի վերաբերյալ, ապա Հայաստանը կարող է դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:«Եթե մենք ակնկալում էինք, որ Թուրքիան կհրաժարվի ղարաբաղյան հիմնահարցի առաջադրումից, ապա դրանում մենք սխալվեցինք: Ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք Հայաստանն իր վրա որեւէ իրավական պարտավորություն է վերցնում, որը պարտադրում է կատարել այդ նախապայմանը, թե ոչ»,- ասել է փորձագետը: Նրա խոսքով, մինչ օրս Հայաստանը հիմքեր չի տվել այն կարծիքի համար, որ իրեն որեւէ մեկը, հատկապես Թուրքիան կարող է ստիպել զիջումների գնալ Ղարաբաղի հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |