Երեւանի քաղաքապետը եւ «Երեւան Ջուրը» քննարկեցին մայրաքաղաքի ջրամատակարարման հարցերը

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ «Երեւան Ջրի» ղեկավար Պասկալ Ռուայեն քննարկեցին մայրաքաղաքի ջրամատակարարման հարցերը, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:



«Երեւան Ջուր» ՓԲԸ տնօրինության հետ հանդիպմանը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խնդիրների լուծման համար կար-որ է համարել քայլերի փոխհամաձայնությունը: «Հետամուտ եմ լինելու, որ Եր-անում ապահովվի ջրասպասարկման բարձր որակ, - համատեղ աշխատանքի շնորհիվ վերացնենք չլուծված բոլոր խնդիրները»,- ասել է Երեւանի քաղաքապետը:



Հանդիպման ժամանակ քննարկվել է «Երեւան Ջուր» ընկերության վարկային ծրագրի կատարումը: «Երեւան Ջուր» ընկերության տնօրեն Պասկալ Ռուայեն նշել է, որ ընկերության ֆինանսական հնարավորությունները զիջում են առկա խնդիրների ծախսատարությանը: Երկուստեք խիստ մտահոգիչ են համարել ջրի մեծ կորուստը. այդ նպատակով, ըստ Պասկալ Ռուայեի, «Երեւան Ջուրը» ձեռնարկում է միջոցներ: Ջրամատակարարման որակի բարձրացումը, ջրակորուստների վերացումը եւ մայրաքաղաքի ողջ տարածքում շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը քաղաքապետը պայմանավորել է համատեղ աշխատանքով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---