Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչն ողջունում են ԱՄՆ Սենատում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը23 հոկտեմբերի 2009 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հեղինակներ եւ ակտիվ կողմնակիցներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ողջունում են ԱՄՆ Սենատում ներկայացված 252-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Ամերիկայի Հա Դատի հանձնախմբի (ANCA) հաղորդագրության մեջ: «Մենք ողջունում ենք մեր գործընկերների հեռատեսությունը` ներկայացնել այս կարեւոր բանաձեւը Սենատում: Փաստերը շատ պարզ են եւ կասկած չկա, որ մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայ է ոչնչացվել: ԱՄՆ-ն պարտավոր է այդ սարսափելի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչել»,-ասվում է կոնգրեսականների համատեղ հայտարարության մեջ: Ա.Շիֆն ու Ջ.Ռադանովիչը պատրաստակամություն են հայտնել բոլոր ջանքերը գործադրել կոնգրեսականների ու սենատորների, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հետ միասին, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունվի ինչպես Սենատում, այնպես էլ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: «Մենք միանում ենք կոնգրեսականներ Ադամ Շիֆին եւ Ջորջ Ռադանովիչին, ինչպես նաեւ սենատորներ Ռոբերտ Մենենդեսին ու Ջոն Էնսայնին եւ առաջիկայում համագործակցություն ենք ակնկալում ինչպես Սենատի, անպես էլ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչների հետ»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հոկտեմբերի 21-ին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Ջոն Էնսայնը ԱՄՆ Սենատ են ներկայացրել 252-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |