Արարատբանկն առաջարկում է նոր ավանդային փաթեթ

PanARMENIAN.Net - Իրաշնանային առաջարկներիշրջանակներումԱրարատբանկն այսօրիր հաճախորդներիններկայացել է«Ժամկետային» ավանդի նոր մոտեցումներով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



«Այսուհետդրամային «Ժամկետային» ավանդներըկներգրավվեն առավելագույնը 11 %, իսկ ԱՄՆ դոլարով ավանդները` 9 % տարեկան տոկոսադրույքներով:



45-ից 90 օրժամկետով ներգրավվողավանդներիհամարառաջարկվում է7.5 % տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամով եւ 2.5 % տարեկան տոկոսադրույք ԱՄՆ դոլարով ներգրավվող ավանդների համար:



91-ից 180 օր ժամկետով ներգրավվող ավանդների համար առաջարկվում է 8.5 % տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամով ներգրավվող ավանդների համար եւ 4.5 % տարեկան տոկոսադրույք ԱՄՆ դոլարով ներգրավվող ավանդների համար:



9 % եւ 6 % տարեկան տոկոսադրույքներ է առաջարկվում համապատասխանաբար ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով ներգրավվող ավանդների համար 181-ից 270 օր ժամկետով ներգրավվող ավանդների համար:



271-ից 365 օրժամկետով ավանդ ներգրավելու դեպքում Արարատբանկն իր հաճախորդներին կառաջարկի 10.5 % տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամով ավանդների դեպքում եւ 8 % տարեկան տոկոսադրույք ԱՄՆ դոլարով ավանդների դեպքում:



366-ից 546 օրժամկետով ներգրավվողավանդներիդեպքում կառաջարկվիառավելագույնտոկոսադրույք` 11 % ՀՀ դրամով ներգրավվող ավանդների դեպքում եւ 9 % ԱՄՆ դոլարով ներգրավվող ավանդների դեպքում:

546 օրեւավելի ժամկետովավանդներըթեՀՀդրամով եւթե ԱՄՆ դոլարով ներգրավվում են պայմանագրային տոկոսադրույքներով:



20.000.000 ՀՀդրամ եւավելիկամհամարժեքարտարժույթով գումարիցավելիգումարովավանդների ներգրավմանդեպքումնույնպես ավանդատուներին կառաջարկվեն պայմանագրային հիմունքներով սահմանված տոկոսադրույքներ: Տոկոսների վճարումն իրականացվում է ըստ ավանդատուների ցանկության` ամսեկան, եռամսյակային, կամ պայմանագրի վերջում»,-ասվում է հաղորդագրության մետ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---