Թուրքիան չի մասնակցում ԵԱՀԿ ՄԽ հանդիպումներին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօրվա նիստին, որը տեղի կունենան Վիեննայում, կմասնակցի նաեւ Թուրքիան: Այդ կապակցությամբ արդեն Վիեննայում է գտնվում Թուրքիայի արտգործնախարար Ունալ Չեւիքոզը, հաղորդում է CNN-Turk-ը:



Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել աղբյուրը դիվանագիտական շրջանակներում, կես տարին մեկ անգամ ողջ Մինսկի կոնֆերանսը հանդիպում է դեսպանների մակարդակով: «Քանի որ Թուրքիան այդ կոնֆերանսի անդամ է, ապա բնականաբար, նա մասնակցում է նիստերից մեկին: Սակայն ոչ մի դեպքում Թուրքիան չի կարող հավակնել ԵԱՀԿ Մինսկի խմբին անդամակցելուն, քանի որ շահագրգիռ կողմ է: Եվ առավել եւս Թուրքիան չի կարող դառնալ համանախագահող երկիր»,-ասել է աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ:



Ինչ վերաբերում է բուն տեղեկությանը, ապա, ըստ դիվանագետի, դա հերթական թուրք-ազերական կեղծիքն է, քանի որ հոկտեմբերի 23-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ ոչ մի նիստ նախատեսված չէ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---