Հայաստանի վարչապետը փորձարկել է PanArmenian Expo 2009-ում ցուցադրված տրակտորը

PanARMENIAN.Net - Երեւանում բացվել է PanArmenian Expo 2009 միջազգային ցուցահանդեսը, որը կանցնի հոկտեմբերի 23-25-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:



Ցուցահանդեսը բացեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը փորձարկեց PanArmenian Expo 2009-ում ցուցադրված համատեղ հայ-չինական արտադրության CHINVAN տրակտորը, ծանոթացավ «Բարվա» ԲԲԸ հետազոտական կենտրոնի հակակարկտային կայանի աշխատանքի հետ:



Ըստ «Տեխնոպարկի» գլխավոր տնօրեն եւ «Բարվա» ԲԲԸ-ի նախագահ Արամ Վարդանյանի, այդ կայանի եզակիությունը կայանում է նրանում, որ այն կապված է արբանյակային անտենայի հետ, որը որոշում է կարկտահարության հնարավորությունը եւ ինքնաբերաբար միանում է: Նա նաեւ հավելել է, որ կայանն աշխատում է ացետիլենով, նախկին պրոպանի փոխարեն:



«Ցուցահանդեսի հիմնական նպատակն է հնարավորություն տալ մեր ձեռներեցներին ցույց տալ իրենց արտադրանքը, սպառման նոր շուկաներ գտնել, ինչպես նաեւ նոր գործընկերների գտնել»,-ասել է ՀՀ Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը` ելույթ ունենալով ցուցահանդեսի մասնակիցների ու հյուրերի առջեւ:



Ցուցահանդեսում ներկայացվել է շինարարության, սննդի ու տեքստիլ արդյունաբերության, ծառայությունների եւ տրանսպորտի ոլոտներում աշխատող հայկական ձեռնարկությունների արտադրանքը, ինչպես նաեւ շուրջ 15 երկրների ձեռնարկությունների արտադրանքը:



PanArmenian Expo 2009 ցուցահանդեսն անցնում է Հայաստանում երրոդ անգամ, նրա կազմակերպիչն է ՀՀ Առեւտրա-արդյունաբերական պալատը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---