ՀՅԴ-ն նոր քաղաքական պլատֆորմ է ներկայացրել23 հոկտեմբերի 2009 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցությունը ներկայացրել է ներ քաղաքական պլատֆորմ` «ՀՅԴ (Հայաստան) գործունեության ուղղությունը», որում առանձնացրել է երեք հիմնախնդիր` ազգային, սոցիալ-տնտեսական եւ հասարակա-քաղաքական խնդիրներ: Ազգային խնդիրների բաժնում կուսակցությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ղարաբաղյան հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Ջավախքի հիմնախնդրին, Սփյուռքին, ինչպես նաեւ ՀՀ ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հիմնական չափանիշներին ու պահանջներին:Սոցիալ-տնտեսական բաժնում ՀՅԴ-ն նշել է, որ հիմնական նպատակը սոցիալական պետության կառուցումն է` հիմնված դեմոկրատական ու իրավական սկզբունքների վրա: «Մենք չենք սահմանափակվել ազգային խնդիրներով, քանի որ մտադիր ենք գործող իշխանությունների լիարժեք այլընտրանք դառնալ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի ՀՅ Դաշնակցության Բարձրագույն մարմնի (ԲՄ) ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, այդ պլատֆորմը կուսակցությանը հնարավորություն կտա համագործակցել նաեւ այլ քաղաքական ուժերի հետ: «Դաշնակցության դիրքորոշումը ենթակա չէ փոփոխության, անկախ այն բանից, թե որ դաշտում է նա` կոալիցիոն, թե ընդդիմական»,- ասել է Արմեն Ռուստամյանը: Հասարակա-քաղաքական խնդիրների բաժնում ՀՅ Դաշնակցությունը հատկապես առանձնացրել է համակարգային եւ սահմանադրա-օրենսդրական բարեփոխումները, որոնք բարենպաստ միջավայր են ձեւավորում ժողովրդավարացման համար, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգի ստեղծումը, որը կկարողանա ապահովել ընդդիմության գործող դերը, ինչպես նաեւ նոր ընտրական համակարգի ձեւավորումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |