Վահան Հովհաննիսյան. Հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հաջորդ հանդիպումը դեռեւս նշանակված չէ23 հոկտեմբերի 2009 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռեւս նշանակված չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մոսկովյան հանդիպման ժամանակ որոշվեց շարունակել երկու երկրների պատգամավորների մասնակցությամբ քննարկումները: Ինչպես հաղորդել է Միլլի Մեջլիսի պատգամավոր, Մոսկվայում հայ խորհրդարանականների հետ հանդիպման մասնակից Սաբիր Գաջիեւը, կողմերի միջեւ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ կամ Բաքվում, կամ էլ Երեւանում: «Չի բացառվում նաեւ, որ հանդիպումը կրկին տեղի կունենա Մոսկվայում: Ամեն դեպքում դա կախված կլինի հանդիպման նախապատրաստությունից: Գլխավորը, որ քննարկումների ընթացքում յուրաքանչյուրը խոսում էր երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման կարեւորության մասին»,- ասել է Սաբիր Գաջիեւը: Հոկտեմբերի 22-ին ՌԴ Պետական դումայի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացավ ադրբեջանցի եւ հայ պատգամավորների հանդիպումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |