Գերմանիան այսուհետ էլ շարունակելու է իր ակտիվ եւ նպատակուղղված օգնությունը Հայաստանին23 հոկտեմբերի 2009 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին ՀՀ-ում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության (ԳՖՀ) նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:Շնորհավորելով դեսպանին պաշտոննստանձնելու կապակցությամբ, նախագահՍարգսյանը նշել է, որ Հայաստանում ԳԴՀ նախորդ դեսպանները հայ-գերմանական համագործակցության լավ ժառանգություն են թողել եւ վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանը եւս մեծ ներդրում կունենա երկկողմ կապերի ընդլայնման գործում: Նախագահն ասել է, որ Հայաստանի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ հարաբերությունների խորացումը չափազանց կարեւոր է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Գերմանիան Հայաստանի կարեւորագույն առեւտրային գործընկերներից է, Հայաստանին ցուցաբերվող արտաքին օժանդակության ծավալներով նա երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո, տեխնիկական եւ ֆինանսական ոլորտներում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում, բարձր մակարդակի վրա են նաեւ քաղաքական երկխոսությունն ու Եվրամիության շրջանակներում համագործակցությունը, առկա են աշխույժ մշակութային շփումներ: Դեսպան Շմիդթն ասել է, որ Գերմանիանկշարունակի ակտիվեւ նպատակային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, իսկ որպես դեսպան ինքը կանի առավելագույնը` զարգացնելու հայ-գերմանական համագործակցությունը: Կողմերը մտքերեն փոխանակելերկկողմկապերի ընդլայնման հնարավորությունների, նաեւ` տարածաշրջանային խնդիրների շուրջ: Դեսպանն ասել է, որ Գերմանիան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնությունը` այն գնահատելով որպես կովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ավանդ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |