Սերժ Սարգսյան. Հայաստանի մաքսային համակարգի բարեփոխումները կշարունակվեն

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրային, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



Քննարկվել են ՀՄԿ-իհետՀայաստանի համագործակցությանը, մաքսային բարեփոխումներին առնչվող հարցեր:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս այցը կարեւոր խթան կլինի Հայաստանի` այլ երկրների մաքսային ծառայությունների հետ համագործակցությունն ընդլայնելու եւ մաքսային ոլորտում բարեփոխումներն առաջ մղելու գործում:



Սերժ ՍարգսյանըՀայաստանի մաքսային համակարգի զարգացման եւ միջազգային չափանիշներին հնարավորինս արագ համապատասխանեցման անհրաժեշտությունը կարեւորել է հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու առումով: «Այս ոլորտում տեղաշարժ արդեն իսկ ունենք, սակայն դա դեռեւս կատարելիք մեծ աշխատանքի սկիզբն է: Մեր նպատակը բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է, մաքսային եկամուտների արդարացի եւ արդյունավետ հավաքագրումը: Այս գործում անչափ կարեւոր է մաքսային մարմինների աշխատանքի որակական բարելավումը, ինչի համար ակնկալում ենք նաեւ ձեր կազմակերպության աջակցությունը», -նշել է Նախագահը:



Կունիո Միկուրան ասել է, որ Հայաստանի մաքսային համակարգում առաջընթացն ակնհայտ է, եւ բարեփոխումները շարունակելու դեպքում հնարավոր կլինի մեծացնել առեւտրային ծավալները, խթանել ներդրումները, հետեւաբար` ավելացնել մաքսային եկամուտները: Նա պատրաստակամություն է հայտնել գործողությունների կոնկրետ ծրագրի միջոցով եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների ներգրավմամբ աջակցել Հայաստանի մաքսային համակարգի բարեփոխումներին:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---