Հայաստանի Օմբուդսմենը մտադիր է լուրջ զբաղվել բնապահպանական խնդիրներով

PanARMENIAN.Net - «Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանում գոյություն ունեն լուրջ խնդիրներ», - հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում ՀՀ Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:



Նրա խոսքերով, այդ ոլորտի հիմնական խնդիրները կապված են անտառների անխնա հատումների, արդյունաբերական արտանետումների հետ, եւ պետության կողմից համապատասխան վերահսկողության բացակայությունից այն ընկերությունների գործունեության վրա, որոնք աշխատում են արդյունաբերության ոլորտում:



Հարությունյանը հատուկ ուշադրություն հրավիրեց Կապանի էկոլոգիական աղետալի իրավիճակի վրա, որտեղ հողի, ջրի եւ մթերքների մեջ հայտնաբերվել են թունավոր նյութեր, որոնց կոնցենտրացիան 100 անգամ գերազանցում է նորման: Նա նշեց, որ բնապահպանների կարծիքով, Կապանի աղտոտման պատճառն է հանդիսանում այնտեղ գործող «Deno Gold Mining» ընկերության թունավոր արտանետումները: «Այդ թունավոր նյութերը չեն լուծվում, եւ կուտակվելով մարդկանց օրգանիզմում բացասական ազդեցություն են թողնում մարդու իմունային համակարգի եւ գենոֆոնդի վրա», - ասել է նա, եւ ընդգծել, որ թունավոր օդի պատճառով ոչնչանում է մարզի ֆաունան, իսկ մարդիկ տառապում են տարբեր հիվանդություններով:



Հարությունյանը նաեւ նշել է, որ մարզի բնակիչները չեն ստանում ոչ մի փոխհատուցում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---