Տարտուի համալսարանում նշեցին Խաչատուր Աբովյանի 200-ամյակը24 հոկտեմբերի 2009 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. հոկտեմբերի 15-ին Տարտուիհամալսարանում տեղի են ունեցելԽաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցել է Էստոնիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը:Տարտուի համալսարանինիստերիդահլիճում տեղի էունեցելգիտականհամաժողով` նվիրվածԽաչատուր Աբովյանի կյանքին եւ ստեղծագործական գործունեությանը: Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել դեսպան Գալոյանը: Զեկույցներով հանդես են եկել Տարտուի համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ, Էստոնիայի խորհրդարանի պատգամավոր Աադու Մուստը: Հնչեցվել են Էստոնիայի մշակույթի եւ կրթության նախարարությունների, Տարտուի քաղաքապետի ողջույնի ուղերձները: Համաժողովին մասնակցել են նաեւ Տարտու քաղաքի բնակիչներն ու Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը: Հոբելյանական միջոցառումների մասնակիցները հարգանքի տուրքեն մատուցել Խաչատուր Աբովյանին` ծաղիկներ եւ կանթեղներտեղադրելով հայ-էստոնական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի մոտ, այցելել են նաեւ Տարտուի համալսարանի կենտրոնական լսարանում տեղադրված Խաչատուր Աբովյանի կիսանդրուն: Հայկական կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ տեղի է ունեցել համերգ, բացվել է նաեւ Աբովյանին նվիրված լուսանկարչական ցուցահանդես: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |