Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Կիրիենկոն քննարկել են Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրերը24 հոկտեմբերի 2009 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:Քննարկվել են ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը նշել են, որ 2008թ. սեպտեմբերին Երեւանում կայացած հանդիպմանը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները իրականացման փուլում են: Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ: Հայաստանի նախագահնու Սերգեյ Կիրիենկոնբարձր են գնահատել ատոմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության մակարդակը, դրա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը եւ համոզմունք հայտնել, որ ընթացիկ ծրագրերի իրագործումը Հայաստանին թույլ կտա ամրապնդել էլեկտրաէներգիա արտահանող երկրի իր դերը: Անդրադառնալով հայկական ատոմակայանիգործունեությանը, «Ռոսատոմի» ղեկավարը նշել է, որ այն գտնվումէգերազանց վիճակում, ապահովված են անվտանգ եւհուսալի շահագործման բոլոր պայմանները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |