Արդյո՞ք Մեծ Բրիտանիան կարող է փոխել իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում24 հոկտեմբերի 2009 - 19:52 AMT PanARMENIAN.Net - 1918 թ-ից ի վեր առաջին անգամ`, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրների վերաբերյալ Բրիտանիայի կառավարության զեկուցողներ են դարձել պատգամավորներ, որոնք իրենց կյանքը նվիրել են ճշմարտության տարածմանը 1915 թ-ի Հայոց ցեղասպանության մասին: Երկու խորհրդարականն էլ ծննդով Ուելսից են: Ինչպես գրում են բրիտանական ԶԼՄ-ները, նախորդ կառավարության օրոք վարչապետի համար դժվար էր գտնել Ուելսից քաղաքական գործչի, որը ժխտեր Հայոց ցեղասպանության փաստը: Խորհրդարանի պատգամավոր Քրիս Բրայանթը, խնդրագիր է ստորագրել` Համայնքների պալատին կոչն անելով սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման Շարժում: Լորդերի պալատում այդ մասին Եվրոպական խորհրդարանի գործունեության վերաբերյալ իր զեկույցում խոսել է բարոնուհի Քիննոքը: Այդ մասին PanARMENIAN.Net ն հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը:Քրիս Բրայանթի խնդրագրում հիշեցվում է, որ Բրիտանիայի նախկին կաբինետի նախարարները մարդիկ էին, որոնք խուսափում էին գնահատական տալ 1915 թ-ի իրադարձություններին, ասելով որ «պատմաբանները չեն կարող մի կարծիքի գալ Հայոց ցեղասպանության հարցում»: Սակայն հայտնի է, որ Ջեֆ Հունը, Դենիս Մակկենը, Ալեքսանդր Դուգը, լորդ Թրենսմենը եւ այլոք երբեք չեն ստացել խորհրդատվություն ոչ մի հայտնի պատմաբանի եւ գիտնականի հետ: «Հատկանշական է, որ ժխտման քաղաքականությունը սկսվել է հենց 1998 թ-ին` վարչապետ Թոնի Բլերի իշխանության գալուց հետո»: Բրիտանիայի պատգամավորի կարծիքով, Հայաստանի հետ համերաշխությունը կարող է դրսեւորվել նրանում, որ Արդարադատության նախարար Ջեկ Ստրոի դեմ պաշտոնանկության արշավ սկսվի: Ստրոն երկար տարիների ընթացքում խորհրդարանին ներկայացրել է սխալ տեղեկատվություններ: Խորհրդարանական քննարկումներ ընթացքում 1921 թ-ին սըր Նեվիլլ Չեմբերլենը հայտարարել է. «Ես չեմ կարող առանց սարսափի եւ շփոթության մտածել այն վայրագության մասին, որոնք իրագործվել է Հայաստանում: Եվ եթե ես մեղադրում եմ Հայաստանում թուրքական իշխանությունները, ապա այդ այն պատճառով չէ, որ դա մահմեդական տիրապետություն է, այլ, որ դա դաժան իշխանություն է, որը խայտառակ կաներ յուրաքանչուր կառավարություն»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |