«Արեւորդի» երկրորդ բնապահպանական փառատոնը կբացվի դիմակահանդես-երթով24 հոկտեմբերի 2009 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին մեկնարկում է «Արեւորդի» երկրորդ բնապահպանական փառատոնը: Փառատոնը կմեկնարկի դիմակահանդես-երթով, որ կսկսվի Մատենադարանի մոտից եւ կավարտվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: Մատենադարանի մոտ տեղի կունենա յուրօրինակ մի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն անհետացման եզրին գտնվող Հայաստանի էնդեմիկ կենդանիների «քանդակները»` պատրաստված պոլիէթիլենային աղբից: Այնուհետեւ շուրջ 500 պատանիներ, որոնք կկրեն տարբեր կենդանիների դիմակներ ու հագուստներ, որոնք պատրաստված են թափոններից, կշրջեն քաղաքի փողոցներով: Դիմակահանդեսի նպատակն է հիշեցնել հանրությանը շրջակա միջավայրի պահպանության համար պատասխանատվության մասին: Հայաստանի ֆաունան ընդգրկում է շուրջ 535 տեսակի ողնաշարավորներ, որոնցից 99-ը ընդգրկված են Կարմիր գրքում, իսկ 339-ը` էնդեմիկ տեսակներ են: Ներկայումս Հայաստանում շուրջ 300 տեսակի կենդանիներ համարվում են անհետացող կամ հազվագյուտ: «Արեւորդի» երկրորդ բնապահպանական փառատոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |