Թուրքիայի դեսպանն ԱՄՆ-ում «անհաջող քայլ է» անվանել Ցեղասպանության մասին բանաձեւի ներկայացուցմը ԱՄՆ Սենատում25 հոկտեմբերի 2009 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը «անհաջող քայլ է» համարել »b«Հայոց ցեղասպանության »/b«մասին բանաձեւի ներկայացուցմը ԱՄՆ Սենատում: Սենսոյն ասել է, որ բանաձեւի ներկայացուցմը Սենատում «ծայրահեղ սխալ քայլ էր»:Թեեւ դա անակնկալ չէր, ես կարծում եմ, որ այժմ, Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ստորագրումից հետո, պատեհ պահը չէր այդ բանաձեւը Սենատում ներկայացնելու համար: Դա սխալ քայլ է: Ես հուսով եմ, որ բանաձեւը չի մտնի Սենատ, ինչպես նաեւ հուսով եմ, որ այդ ուղղությամբ ոչ մի առաջընթաց չի գրանցվի»,-ասել է թուրք դիվանագետը: Անդրադառնալով Անկարայի եւ Բաքվի հարաբերություններին եւ Վաշինգտոնի դիրքորոշմանն այդ հարցում, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը նշել է, որ «առաջին հերթին, Թուրքիան չափազանց շահավետ է համարում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը»: Նրա խոսքերով, «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատման վրա, մի տարածաշրջանում, որը լի է սառեցված հակամարտություններով: «Թուրքիան չի ցանկանում, որ այդ հարաբերությունները բացասաբար անդրադառնան Ադրբեջանի վրա»,-ասե է Նաբի Սենսոյը` հավելելով, որ Թուրքիան չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որը «կհակասի ադրբեջանցի եղբայրների» շահերին, հաղորդում է Anatolian News Agency-ն: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ Ռոբերտ Մենենդեսը եւ սենատոր Ջոն Էնսայնը հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Սենատ նե ներկայացրել թիվ 252 բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին: Բանաձեւի կողմնակիցների ցուցակին արդեն Կոնգրեսի շուրջ 130 անդամ է միացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |