Կես տարվա ընթացքում կմշակվի Խորհրդարանական վեհաժողովի «ԵՄ-Արեւելյան գործընկերություն» հայեցակարգը25 հոկտեմբերի 2009 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը եւ վեց հետխորհրդային պետություններ աշխատանքային խումբ են ստեղծել Խորհրդարանական վեհաժողովի «Եվրամիություն-Արեւելյան գործընկերություն» EURONEAST հայեցակարգը մշակելու համար: Խումբը ձեւավորվել է հոկտեմբերի 21-ին Ստոկհոլմում կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են «Արեւելյան գործընկերություն» եվրոպական ծրագրի շրջանակներում խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերը:Հանդիպումը Ստոկհոլմում առաջին պաշտոնական համաժողովն էր, որի ընթացքում քննարկվեցին Արեւելյան գործընկերություն» միջխորհրդարանական կառուցվածքի ստեղծման մեխանիզմները: Տեղի են ունեցել նաեւ ծրագրի մասնակից երկրների խորհրդարանների միջազգային գործերի կոմիտեների նախագահների հանդիպումները: Աշխատանքային խմբում ընդգրկվել է 12 խորհրդարանական: Նրանցից վեցը ներկայացնում են Բելառուսը, Ադրբեջանը, Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան, իսկ վեցը` Եվրամիության խորհրդարանների պատգամավորներ են: Աշխատանքային խումբը կես տարվա ընթացքում պետք է մշակի EURONEAST-ի հայեցակարգը, համաձայնեցնի «Արեւելյան գործընկերությյան» շրջանակներում ապագա խորհրդարանական փոխգործակցության սկզբունքներն ու մեխանիզմները: Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը ստեղծվել է Լեհաստանի ու Շվեդիայի նախաձեռնությամբ`ԵՄ-ի առավել սերտ համագործակցության համար վեց հետխորհրդային երկրների` Մոլդովայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի ու Բելառուսի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |