Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրում շախմատի Եվրոպայի առաջնությունում25 հոկտեմբերի 2009 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի 17-րդ թիմային առաջնության 3-րդ տուրում կրել է իր առաջին պարտությունը` զիջելով Սերբիայի հավաքականին 1,5:2,5 հաշվով:Հայաստանից հաղթանակի է հասել միայն Լեւոն Արոնյանը: Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը զիջել են իրենց մրցակիցներին, իսկ Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի է խաղացել: Երեք տուրերից հետո Հայաստանի հավաքականը զիջել է իր դիրքերը եւ 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը: Չորրորդ տուրում հայ շախմատիստներն ուժերը կչափեն Սերբիայի երկրորդ հավաքականի հետ: Հայաստան-Սերբիա-1. Լեւոն Արոնյան-Իվան Իվանիսեւիչ-1:0 Գաբրիել Սարգսյան-Դրագան Սոլակ-0:1 Արման Փաշիկյան-Ռոբերտ Մարկուս-0:1 Տիգրան Պետրոսյան-Միլոշ Պերունովիչ-0,5:0,5: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |