Լյուքսեմբուրգում անցնում է Հայաստանի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարնեի հանդիպումը

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգում անցնում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել աղբյուրը դիվանագիտական շրջանակներում: Նախատեսվում է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպումը: Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում Լյուքսեմբուրգում դեռեւս նախատեսված չէ:



Հոկտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ տեղի կունենա Հայաստան-ԵՄ Համագործակցության խորհրդի 10-րդ նիստը: Իր այցի ընթացքում ՀՀ ԱԳՆ ղեկավարն երկկողմ հանդիպումներ կունենա նաեւ իր գործընկերների հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---