Իտալիայի նախագահը մտադիր է այցելել Հայաստան26 հոկտեմբերի 2009 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Իտալիայի համար, իսկ հայ եւ իտալացի ժողովուրդների հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն: Դեսպան Կարապետյանն իր հերթին շեշտել է Իտալիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Այդ նպատակով դեսպան Կարապետյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից հրավիրել է Ջորջիո Նապոլիտանոյին այցելել Հայաստան: Դեսպան Կարապետյանը նախագահ Նապոլիտանոյի խնդրանքով ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացների վերջին զարգացումները: Հաջողություն մաղթելով Հայաստանի դեսպանին` Իտալիայի նախագահը հույս է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա հայ-իտալական հարաբերությունների խորացման ու զարգացման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |