Կենսաթոշակային ծրագրերը Հայաստանում չեն կրճատվի26 հոկտեմբերի 2009 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը խիզախ քայլ կատարեց, գնալով երկրի կենսաթոշակային հիմնադրամի բարեփոխումներին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Հայաստանի սոցապահովման պետական ծառայության ղեկավար Վազգեն Խաչիկյանը: «2010 թ-ի կենսաթոշակները չեն նվազի, սակայն եւ չի սպասվում կենսաթոշակների էական բարձրացում: Ուզում եմ նշել, որ Հայաստանի կենսաթոշակային համակարգը բավականին ծանրաբեռնված է` 450 հազար պետծառայողների բաժին է ընկնում 520 հազար թոշակառու», - ասել է Խաչիկյանը: Նրա խոսքերով, նման պատկերը խոսում է երկրի խոր ճգնաժամի մասին եը պայմանավորված է ժողովրդագրության ցուցանիշներով` ցածր ծնելիության մակարդակ, գործազրկություն:«Համաձայն որոշ ուսումնասիրությունների, տվյալ ճգնաժամը Հայաստանում իր գագաթնակետին կհասնի 2030-35 թթ.», - ընդգծել է նա: Մեկնաբանելով լուրերը այն մասին, որ Հայաստանում կենսաթոշակային ծախսերը ապահովվում են միջազգային վարկերի հաշվին ՎԱզգեն Խաչիկյանը հայտարարել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, եւ ավելացրել է, որ չնայած համաշխարհային ճգնաժամին, կենսաթոշակային ծրագրերը Հայաստանում չեն կրճատվի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |