Առաջիկա օրերին Կարսում տեղի կունենա՞ Հայաստանի ու Թուրքիայի հնագետների եւ պատմաբանների հանդիպումը26 հոկտեմբերի 2009 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա օրերին Կարսում տեղի կունենա Հայաստանի ու Թուրքիայի մասնագետների` հնագետների եւ պատմաբանների հանդիպումը: Գիտնականները լուծելու են Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի պատմամաշկութային հուշարձանների վերակառուցման հարցերը: Ըստ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Էրթոգրուլ Գյունայի, շարունակվում է համատեղ հանձանժողովի ստեղծմանն ուղղված աշխատանքը, որը որոշում կկայացնի Անիի վերակառուցման վերաբերյալ, հաղորդում է Patronalardunyasi-ն: «Քննարկվում են հանձնաժողովի ստեղծման վերջին մանրամասները, եւ մոտ ապագայում դուք կդառնաք այդ կառույցի գործունեության վկաները»,-ասել է Գյունայը: Ըստ նախարարի, առաջիկայում նախատեսվում է համատեղ մշակութային ծրագրեր սկսել, որոնց կմասնակցեն հայ եւ թուրք երգիչներ ու երաժիշտներ: «Հայտնի թուրք երգիչներից եւ երաժիշտներից որանք հայկական արմատներ ունեն: Հարաբերություններ ստեղծելով, մենք չպետք է ելնենք ինչ-որ տհաճ նրբություններից, այլ համատեղ ուժերով դրական պահեր գտնենք հարաբերություններում»,-ասել է նախարարը` հավելելով, որ չի բացառում Հայաստան իր այցելության հնարավորությունն առաջիկայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |