Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին ազատ տնտեսական գոտի ստեղծել սահմանում26 հոկտեմբերի 2009 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ՌԴ Պետդումայում հայ-ադրբեջանական ժողովրդական դիվանագիտության շարունակությունն է»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներն առաջին անգամ էին հանդիպում ժողովրդական դիվանագիտության շրջանակներում: Խաչատրյանը հաղորդել է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու ժողովրդների միջեւ երկխոսության հաստատման ուղիներ գտնելու թեման` չանդրադառնալով զինված հակամարտության թեմային: Խաչատրյանը հաղորդել է նաեւ, որ հայկական կողմն առաջարկել է ազատ տնտեսական գոտի ստեղծել Հայաստանի հյուսիսում (հայկական Իջեւանի եւ ադրբեջանական Ղազախի միջեւ), որտեղ ադրբեջանցիներն ու հայերը կկարողանան փոխըմբռնման հասնել տնտեսական հարաբերություններ կառուցելու միջոցով: «Բոլորն են հասկանում, որ այստեղ հարցն այն չէ, թե ինչ տնտեսական շահ կբերի այդ ազատ տնտեսական գոտին, այլ այն, որ կստեղծվի մի հարթակ, որտեղ երկխոսություն կծավալվի ժողովրդների միջեւ»,-ասել է Խաչատրյանը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե համաձայնվել են արդյոք ադրբեջանցիները, Վ.Խաչատրյանը նշել է, որ հանդիպման ժամանակ եղել են նաեւ ադրբեջանցի պատգամավորների էմոցիոնալ ելույթներ, իրենք բարձրացրել են նաեւ փախստականների հարցը»,-«սակայն, ընդհանուր առմամբ, ադրբեջանական կողմը եւս դեմ չէր հայ պատգամավորների առաջարկին»: Նա նաեւ ասել է, որ եթե նախնական պայմանավորվածությունների մեջ փոփոխություններ չկատարվեն, նման հանդիպումներ տեղի կունենան ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |