Մինսկը վավերացրել է ԵվրԱսՏԸ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - Բելառուսի խորհրդարանը հոկտեմբերի 17-ին վավերացրել է ԵվրԱսՏԸ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի մասին պայմանագիրը: Ներկայացնելով փաստաթուղթը պատգամավորնեին` Բելառուսի ֆինանսների առաջին փոխնախարար Վլադիմիր Ամարինը հիշեցրել է, որ պայմանագիրը ստորագրվել է հունսին Մոսկվայում` ԵվրԱսՏԸ Միջպետխորհրդի նիստում: Հակաճգնաժամային հիմնադրամը կկազմի շուրջ 10 մլրդ դոլար: Ընդ որում ՌԴ-ի անդամավճարը կկազմի շուրջ 7,5 մլրդ դոլար, Ղազախստանինը` 1 մլրդ դոլար, Ղրղզստանինը, Տաջիկստանինը, Հայաստանինը` 1 մլն դոլար: Բելառուսը 10 մլն դոլար կվճարի:



«Հակաճգնաժամային հիմնադրամի նպատակն է մեղմել համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքները ազգային տնտեսությունների համար, ինչպես նաեւ աջակցել հիմնադրամի մասնակից պետությունների տնտեսությունների հետագա ինտեգրմանը»,-ասել է Վ.Ամարինը: Նրա խոսքերով, քվեների քանակը հիմնադրամի միջոցներից վարկեր տրամադրելու դեպքում համապատասխանում է հիմնադրամ արվող մուծումներին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---