Երեւանում կստեղծվի ռուս-հայկական ինովացիոն կենտրոն27 հոկտեմբերի 2009 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Ռոսհամագործակցությունը մտադիր է 2009 թվականի դեկտեմբերին ստեղծել ինովացիոն կենտրոն, որը կգործի Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի հիման վրա, Երեւանում լրագրողներին է հաղորդել Ռոսհամագործակցության ղեկավար Իգոր Մորոզովը: «Մենք պետք է առաջ նայենք, ապագայի տնտեսությանը եւ կանգ չառնենք այն տնտեսական բազայի վրա, որն այժմ ունեն մեր երկու երկրները, քանի որ բուն քաղաքակրթությունը գտնվում է կրկին ձեւավորվող տնտեսական կենտրոնների բեկման վրա»,-նշել է նա: Նրա խոսքերով, մի քանի տարուց համաշխարհային տնտեսությունն բոլորովին այլ կլինի, եւ առաջ կանցնեն միայն այն երկրները, որոնք այսօր զբաղվում են ինովացիաներով: «Ռուսաստանը հասկանում է այդ խնդիրը ոչ միայն իր, այլ նաեւ ԱՊՀ երկրների համար»,-ասել է նա: Ինչպես ասել է Մորոզովը, ինովացիոն համագործակցության կենտրոնը կստեղծվի Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի, ռուսական «Ռոսնանո» պետկորպորացիայի եւ Կուրչատովի ինստիտուտի հետ համատեղ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի մտավոր կարողությունների եւ իրական հնարավորությունների այս կոնգլոմերատը Հայաստան բերի այն ինովացիոն էկոնոմիկան, որը խթան կհանդիսանա նրա նոր զարգացման համար»,-ասել է նա: Այս համատեքստում նա հավելել է, որ դա պիլոտային ծրագիր կլինի, որը թույլ կտա ձեւավորել այն մոդուլը, որը հնարավոր կլինի կիրառել նաեւ ԱՊՀ այլ երկրներում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |